Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Առաջարկում եմ ՀՀ ԱԺ պատգամավորներին միջնորդություն ներկայացնել Սամվել Կարապետյանի ազատության համար:
Սամվել Կարապետյանը երկար չի մնա բանտարկված, վստահ եմ:
Եթե Սամվել Կարապետյանի նման բարերարը կարող է մի խոսքի համար հայտվել բանտում, ի՞նչ երաշխիք կա, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ խոսք ասելու համար չի կարող հայտնվել ճաղերի հետևում: Սա այն պահն է, երբ յուրաքանչյուր գործիչ ով վաղը ձայն է ուզելու ընտրողից պետք է այսօր պատասխանի ու հստակ ասի իր վերաբերմունքը կատարվածի մասին:
Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի, նա բարերար է և նա այնքան մեծ գործեր է արել Հայաստանի համար, որ տարիներ շարունակ վայելում է մարդկանց հարգանքը:
Առաջարկում եմ ՀՀ ԱԺ պատգամավորներին միջնորդել Սամվել Կարապետյանի ազատության համար և սկսել ստորագրել համապատասխան ձևաթղթի տակ:Սա որպես առաջարկ:
Բա էդ մանդատները որ՞օրվա համար են:
Անհավատալի է Սամվել Կարապետյանի բանտում երկար մնալը և կարևոր է, որ արդարությունը վերականգնվի և նա ազատ արձակվի, բայց ավելի կարևոր է իր ազատվելուց հետո նա ինչ է անելու:»
Մնալու է և պայքարելու է թե վերադառնալու է ՌԴ:Կարծում եմ այս հարցը բոլորին է այսօր հուզում:»