«Արդեն զոքանչ եմ». Զառա Արամյանի դուստրը նշանադրվել է

Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանի դուստրը՝ Էլենը, նշանադրվել է: Այդ առիթով կազմակերպված հավաքույթի լուսանկարները նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

Զառայի խոսքով՝ քանի որ միշտ անկեղծ է եղել հետեւորդների հետ, հիմա էլ կիսվում է իր ընտանեկան ուրախությամբ:




«Վստահ եմ, որ բոլորդ կուրախանաք ինձ հետ: Ճիշտ է՝ ես ամբողջ ընթացքում բազմոցին էի, որին մոտիկ թթվածնի սարքն է տեղադրված, բայց ապրեցի հույզերի մի մեծ փունջ: Օրհնություն բոլոր նորահարսիկներին ու տարոսը նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց կեսին: Մհերը մեր տան երկրորդ տղան է դարձել: Իսկ ես արդեն հանդես եմ գալու նոր դերով՝ զոքանչի»,- գրել է նա:







Leave a Comment