ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեղերի գներն իջեցնելու ծրագրերը կարող են հանգեցնել նրան, որ եվրոպացիները ստիպված կլինեն ավելի շատ վճարել դրանց համար եւ չեն ունենա նոր դեղամիջոցների հասանելիություն, գրել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով փորձագետներին։
Մասնագետները ենթադրել են, որ Թրամփի վարչակազմը եւ դեղագործական ընկերությունները ձգտում են բարձրացնել դեղերի գները Եվրոպայում, որպեսզի դրանք կարողանան իջեցվել Միացյալ Նահանգներում։ Մասնավորապես, արտադրողները բանակցություններ են վարում Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության հետ՝ համոզելու համար բարձրացնել դեղերի գները: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ոլորտի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ եթե նրանք չկարողանան համաձայնության գալ, Վաշինգտոնը կարող է փորձել իջեցնել գները մինչեւ բրիտանական մակարդակ:
Պարբերականը նշել է, որ եվրոպական երկրները, ամենայն հավանականությամբ, կկարողանան խուսափել գների կտրուկ բարձրացումից՝ շնորհիվ նախատեսված բյուջեի եւ դեղագործական ընկերությունների հետ երկարաժամկետ պայմանագրերի: Նման պայմաններում արտադրողները կարող են հրաժարվել շուկա նոր դեղամիջոցներ բաց թողնելուց, որտեղ մյուս դեղամիջոցների գները զգալիորեն ցածր են:
Մայիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-ում դեղերի գները 59-90 տոկոսով նվազեցնելու մասին։ Մամուլի ասուլիսում նա հայտնել է, որ դեղագործական արտադրանքի վրա մաքսատուրքեր կսահմանի, եթե ԱՄՆ-ում գները չհամապատասխանեն այլ երկրների գներին։
Ապրիլին Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի կողմից դեղագործական ապրանքների վրա նախատեսված մաքսատուրքերը կարող են հասնել 25 տոկոսի, ինչպես արդեն սահմանված մաքսատուրքերն են արտասահմանյան ավտոմեքենաների վրա։ Նա ավելացրել է, որ մաքսատուրքերը կներդրվեն շատ շուտով։