ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու միջազգային կարգի սպորտի վարպետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.
«Հայ հասարակության լայն շերտերը չեն էլ պատկերացնում, թե ինչ կործանարար հետևանքներ է թողնում այն, որ տարբեր ոլորտների, տարբեր տարիքային խմբերի լավագույններին պարգևատրում են, պաշտոնական գնահատական են տալիս լուզերներ, անգրագետներ, անդաստիարակներ և վերջապես, պետական դավաճաններ…
Նաև դրա համար է պետք՝ օր առաջ Հայաստանում իշխանություն փոխվի:
Վատը չպետք է օրինակելի դառնա մի ամբողջ սերնդի համար»։
—00—ՄԱ