
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա Թեհրանի համար և կլինի «ինքնասպանություն»։
Կիրակի՝ ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կովսարին հայտարարել էր, որ խորհրդարանը կարծում է, թե անհրաժեշտ է փակել Հորմուզի նեղուցը, սակայն վերջնական որոշումը պետք է հաստատվի Ազգային անվտանգության խորհրդի կողմից։
«Նրանց ողջ տնտեսական գործունեությունն իրականացվում է Հորմուզի նեղուցով։ Եթե նրանք ցանկանում են ոչնչացնել այն և համաշխարհային ճգնաժամ առաջացնել, դա նրանց որոշումն է։ Բայց ինչո՞ւ պետք է դա անեն։ Դա ինքնասպանություն կլինի», – NBC-ի եթերում ասել է Վենսը։