https://arm.sputniknews.ru/20250622/amn-n-hakabunkerajin-rumbervov-hardzakvel-e-irani-vra-tehrann-el-harvatsel-e-israjelin-90470136.html
ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբերով հարձակվել է Իրանի վրա, Թեհրանն էլ հարվածել է Իսրայելին
ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբերով հարձակվել է Իրանի վրա, Թեհրանն էլ հարվածել է Իսրայելին
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին։ 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T10:12+0400
2025-06-22T10:12+0400
2025-06-22T10:20+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային վառելիք
միջուկային զենք
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90468481_0:36:681:419_1920x0_80_0_0_4602ce3220344ce36cbb5cd41f2768ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբերով գիշերը հարձակվել է Իրանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարվածներից հետո դիմել է ազգին և հայտարարել, որ ԱՄՆ-ի հարվածների նպատակը Իրանի միջուկային հնարավորությունները սահմանափակելն է: Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներին պատասխանելու Իրանի ցանկացած փորձ ավելի ծանր հետևանքներ կբերի: Նա ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անվանել է «պատմական պահ», պահանջել իրանցիներից համաձայնել «ավարտել պատերազմը» և սպառնացել նոր հարձակումներով Իրանի վրա, եթե համաձայնություն չլինի:ԱՄՆ-ի գործողություններըReuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը կիրառել է վեց B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա 12 «հակաբունկերային ռումբեր» նետելու համար: Դրանք կարող են կրել 30,000 ֆունտ (13 տոննա) GBU-57А/B MOP «բունկերային» ռումբեր: Գործի են դրվել նաև 30 «Տոմագավկ» թևավոր հրթիռներ։Վաշինգտոնը կապ է հաստատել Իրանի հետ` տեղեկացնելու, որ ծրագրում է բացառապես կետային հարվածներ, այլ ոչ թե Թեհրանում ռեժիմի փոփոխություն, փոխանցում է CBS-ը:ԱՄՆ-ը պատրաստ է նոր հարվածներ հասցնել, եթե խնդիրը չկարգավորվի։ Թրամփը Թեհրանին սպառնացել է «շատ ավելի լուրջ ողբերգությամբ», եթե խաղաղություն չլինի։CNN-ը գրում է, որ ԱՄՆ կոնգրեսի բարձրաստիճան հանրապետականներին նախապես տեղեկացրել են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին, իսկ դեմոկրատներին՝ ոչ: Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է շտապի Իրանի դեմ պատերազմ սկսել, իսկ Թրամփին այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը Թեհրանի հետ հարաբերություններում:Դեմոկրատ Ջեք Ռիդը հարձակումն անվանել է «մասշտաբային արկածախնդրություն»։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը Թրամփից պատասխաններ է պահանջել Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո:Ինչպես է արձագանքել ԻրանըԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ունի իր շահերը պաշտպանելու բոլոր հնարավոր տարբերակները: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը: Այս հարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա։ Առավոտյան իրանական բանակը սկսել է հարվածներ հասցնել Հայֆային և Թել Ավիվին։Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ անցկացնել երկրի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին:«Իրանը լուրջ վնաս չի կրել, քանի որ նյութերը նախապես դուրս էին բերվել օբյեկտներից»,- հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին:Իրանի խորհրդարանի անդամը պնդում է, որ Ֆորդոյում գտնվող օբյեկտի մակերեսին է միայն վնաս է հասցվել և այն կարող է վերականգնվել:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90468481_0:0:605:453_1920x0_80_0_0_189b1f7ef554aa8cacd499766f8df284.jpg
ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային վառելիք, միջուկային զենք, իսրայել, պատերազմ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային վառելիք, միջուկային զենք, իսրայել, պատերազմ
Լրացվում է
ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբերով գիշերը հարձակվել է Իրանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարվածներից հետո դիմել է ազգին և հայտարարել, որ ԱՄՆ-ի հարվածների նպատակը Իրանի միջուկային հնարավորությունները սահմանափակելն է:
Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներին պատասխանելու Իրանի ցանկացած փորձ ավելի ծանր հետևանքներ կբերի: Նա ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անվանել է «պատմական պահ», պահանջել իրանցիներից համաձայնել «ավարտել պատերազմը» և սպառնացել նոր հարձակումներով Իրանի վրա, եթե համաձայնություն չլինի:
ԱՄՆ-ի գործողությունները
Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը կիրառել է վեց B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա 12 «հակաբունկերային ռումբեր» նետելու համար: Դրանք կարող են կրել 30,000 ֆունտ (13 տոննա) GBU-57А/B MOP «բունկերային» ռումբեր: Գործի են դրվել նաև 30 «Տոմագավկ» թևավոր հրթիռներ։
Թրամփը հայտարարել է, որ ինքնաթիռներից մեկը «ռումբերի ամբողջական զինապաշար» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա, ինչպես նաև հարվածներ են հասցվել Նաթանզում և Սպահանում գտնվող օբյեկտներին: Հարձակումը, Թրամփի կարծիքով, շատ հաջող էր։ Նա հայտարարել է, որ Իրանի ուրանի հարստացման առանցքային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Միևնույն ժամանակ, իրանական Mehr News պարբերականը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված օբյեկտները հարվածից որոշ ժամանակ առաջ տարհանվել են:
Վաշինգտոնը կապ է հաստատել Իրանի հետ` տեղեկացնելու, որ ծրագրում է բացառապես կետային հարվածներ, այլ ոչ թե Թեհրանում ռեժիմի փոփոխություն, փոխանցում է CBS-ը:
ԱՄՆ-ը պատրաստ է նոր հարվածներ հասցնել, եթե խնդիրը չկարգավորվի։ Թրամփը Թեհրանին սպառնացել է «շատ ավելի լուրջ ողբերգությամբ», եթե խաղաղություն չլինի։
CNN-ը գրում է, որ ԱՄՆ կոնգրեսի բարձրաստիճան հանրապետականներին նախապես տեղեկացրել են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին, իսկ դեմոկրատներին՝ ոչ: Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է շտապի Իրանի դեմ պատերազմ սկսել, իսկ Թրամփին այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը Թեհրանի հետ հարաբերություններում:
Դեմոկրատ Ջեք Ռիդը հարձակումն անվանել է «մասշտաբային արկածախնդրություն»։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը Թրամփից պատասխաններ է պահանջել Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո:
Ինչպես է արձագանքել Իրանը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ունի իր շահերը պաշտպանելու բոլոր հնարավոր տարբերակները: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը: Այս հարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա։ Առավոտյան իրանական բանակը սկսել է հարվածներ հասցնել Հայֆային և Թել Ավիվին։
Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 20 հրթիռ, բժշկական բրիգադները մեկնել են հրթիռների ընկնելու ենթադրյալ 10 վայրեր, հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը: Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն 11 մարդ։
Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ անցկացնել երկրի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին:
«Իրանը լուրջ վնաս չի կրել, քանի որ նյութերը նախապես դուրս էին բերվել օբյեկտներից»,- հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին:
Իրանի խորհրդարանի անդամը պնդում է, որ Ֆորդոյում գտնվող օբյեկտի մակերեսին է միայն վնաս է հասցվել և այն կարող է վերականգնվել: