
Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանին, եթե խնդիրները չլուծվեն, իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իրանական միջուկային ծրագրի երեք կարևորագույն օբյեկտների վրա վերջին հարվածներից հետո։
«Մերձավոր Արևելքում խնդրահարույց Իրանը պետք է հիմա խաղաղություն հաստատի։ Եթե դա չանի, ապագա հարձակումները շատ ավելի մեծ և շատ ավելի հեշտ կլինեն իրականացնել», – ասել է Թրամփը։
«Կամ խաղաղություն կլինի, կամ Իրանի համար ողբերգությունը կլինի շատ ավելի մեծ, քան այն, ինչ մենք տեսել ենք վերջին ութ օրվա ընթացքում։ Հիշե՛ք, մենք շատ ավելի շատ թիրախներ ունենք», – շարունակել է ԱՄՆ նախագահը։