ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակվի, Իրանի վրա հաջորդ հարձակումները կարող են շատ ավելի ցավոտ լինել։
«Մերձավոր Արևելքի խուլիգան Իրանը պետք է խաղաղության գա։ Հակառակ դեպքում, հաջորդ հարձակումները շատ ավելի մեծ և հեշտ կլինեն», – ասել է Թրամփը ազգին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
Ըստ Թրամփի, ԱՄՆ-ն ցանկանում էր սահմանափակել «աշխարհի ահաբեկչության առաջատար հովանավորի միջուկային հնարավորությունները»՝ հարվածելով Իրանին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ բանակի կողմից Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտների դեմ հաջող գործողության մասին։ Նախագահն ասել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը»։