Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ աշխատել է որպես մեկ թիմ Իրանի դեմ

Միացյալ Նահանգները և Իսրայելը գործել են սերտ համագործակցությամբ Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ուզում եմ երախտագիտություն հայտնել [հրեական պետության] վարչապետ Բիբի Նեթանյահուին և շնորհավորել նրան։ Մենք աշխատել ենք որպես մեկ թիմ», – նշել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ «Հավանաբար ոչ մի թիմ երբեք այսպես չի աշխատել»։
«Մենք երկար ճանապարհ ենք անցել Իսրայելի համար այս սարսափելի սպառնալիքը վերացնելու համար։ Ես ուզում եմ երախտագիտություն հայտնել իսրայելական զինվորականներին իրենց կատարած գերազանց աշխատանքի համար», – հավելել է նա։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաջող հարձակում են իրականացրել «Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի»։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը ամբողջությամբ ոչնչացրել են իրանական ուրանի հարստացման օբյեկտները։

Leave a Comment