
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է․ «․․․Պետք է լուրջ նախապատրաստվել առաջիկա ընտրություններին, դրա համար բոլոր նախապայամանները կան, արդեն իսկ արտախորհրդարանական շատուշատ ուժեր իրենց համաձայնությունն են հայտնել, որ միասին կստեղծեն հզոր նախընտրական դաշինք։
Մնում է միայն, որ մեր ազգակիցները այս անգամ չսխալվեն, ճիշտ ընտրություն կատարեն։ Փրկության ճանապարհը կա, մենք իրոք կարող ենք համատեղ ջանքերով ձևավորել միաձույլ համազգային կառույցների առողջ համակարգ․․․ Մի քիչ պետք է չարչարվել, և համոզված, որ արդյունքի կհասանենք, գնալ և 2026-ի ընտրությունների ժամանակ դեն շպրտել, քշել այս վայնիկոլականներին, վայռոբականներին ու սերժականներին, և ստեղծել մեր ազգին վայել նորմալ պետություն․․․»։