Նա ինձ սպառնացել է. մեծահասակների համար ֆիլմերի աստղը սկանդալային բացահայտումներ է արել Լամին Յամալի մասին

Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի նախկին աստղ Կլաուդիա Բավելը հայտարարել է, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը սպառնացել է իրեն։

Ավելի վաղ Բավելը պատմել էր, որ 17-ամյա խաղացողը բազմիցս փորձել է կապ հաստատել իր հետ հաղորդագրություններով՝ հրավիրելով իր տուն և մասնավոր երեկույթների։ Նրա խոսքով՝ ինքը չի ցանկացել հանդիպել անչափահասի հետ։ Այս հայտարարությունը, հավանաբար, արվել է Յամալի և 29-ամյա OnlyFans մոդել Ֆատի Վասկեսի սիրավեպի մասին լուրերի ֆոնին։

Ինքը՝ Լամին Յամալը, Բավելի մասին ասել է. «Ես նրան երբեք չեմ տեսել։ Մենք չենք հանդիպել, ես նրան ասել եմ՝ ոչ։ Ես ապրում եմ մորս հետ, նա ոչ մի կնոջ տուն չի թողնում»։

«Քանի որ Յամալը հիշատակել է մեր ենթադրյալ հարաբերությունների մասին, կարծում եմ՝ նպատակահարմար է պարզաբանել իրավիճակը։ Նա պնդում է, որ ապրում է մոր հետ, չնայած իրականում միայնակ է ապրում։ Նա ասում է, որ մերժել է ինձ, չնայած իրականում հենց նա է փնտրել կապեր ինձ հետ։ Նա հերքում է, որ մենք հանդիպել ենք, չնայած մենք հանդիպել ենք մի քանի հանրային միջոցառումների ժամանակ։ Ես խնդրում եմ դադարեցնել վիրավորանքներն ու զրպարտությունները։ Ես երբեք հարաբերություններ չեմ ունեցել անչափահասների հետ և երբեք չեմ ունեցել փառքի կամ փողի հետ կապված ծրագրեր»,- հայտարարել է Բավելը։

29-ամյա Բավելը նախկինում ներգրավված է եղել Իկեր Կասիլյասի և Լուիշ Ֆիգուի հետ կապված սկանդալներում։

Leave a Comment