Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արախչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը գիտի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գտնվելու վայրը, և որ ԱՄՆ-ն նրան վերացնելու ծրագրեր չունի, վիրավորական է համարել։
«Կարծում եմ՝ դա նախագահ Թրամփի կողմից վիրավորանք է, այլ ոչ թե սպառնալիք։ Այսպես կոչված գերտերությանը հարիր չէ նման հայտարարություններ անել», – Արախչիի խոսքերը մեջբերել է NBC News-ի լրագրող Անդրեա Միտչելը։
Հունիսի 17-ին Թրամփը պնդել է, որ Խամենեին հեշտ թիրախ է, բայց որ ԱՄՆ-ն նրան վերացնելու ծրագրեր չունի գոնե առայժմ, դա փաստ է: