Մանրամասն զրույց ունեցա Էրդողանի հետ, ՀՀ-ն շարունակում է հանձնառու մնալ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն. Փաշինյան

Ստամբուլում մանրամասն զրույց ունեցա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. այս մասին ՀՀ վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

 

«Քննարկեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն»,-ասված է գրառման մեջ։

Leave a Comment