Ակումբային ԱԱ. Բենֆիկա – Օքլենդ Սիթի խաղը դադարեցվել է — Armsport.am

ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի C խմբի երկրորդ տուրի «Բենֆիկա» – «Օքլենդ Սիթի» հանդիպումը դադարեցվել է Օռլանդոյում վատ եղանակի պատճառով։

Առաջին խաղակեսի ավարտից մոտ մեկ ժամ անց թիմերը չեն կարողանում դուրս գալ խաղադաշտ՝ հորդառատ անձրևի պատճառով։

Նշենք, որ առաջին խաղակեսից հետո «Բենֆիկան» նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթում է «Օքլենդ Սիթիին»՝ Անխել դի Մարիայի դիպուկ իրացրած 11-մետրանոց հաշվի շնորհիվ։

Խաղի ավարտի կամ վերսկսման մասին դեռևս տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, բրազիլական «Պալմեյրասի» և եգիպտական «Ալ-Ահլիի» միջև խաղը նույնպես դադարեցվել էր 40 րոպեով՝ վատ եղանակի պատճառով։

Leave a Comment