
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Փաշինյանը Կ. Պոլսում հանդիպել է տեղի հայկական համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է 2026 թվականին Էրդողանին հրավիրել Հայաստան՝ 2026 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որն անցկացվելու է Երևանում։
Հ.Գ. Հուսամ՝ Նիկոլը Էրդողանին փոխանցել է, որ հաստատ Էրդողանի այցը անխոչընդոտ չի անցնելու և Երևանում Էրդողանը լսելու է իր մասին իրականությունը»։
Աղբյուրը` Արա Պողոսյան