«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Քամալովն ուղերձ է հրապարակել, որում դատապարտել է գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ու իր աջակցությունը հայտնել նրան և Հայ Առաքելական եկեղեցուն։
«Խորապես ցավում եմ այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում Հայաստանում խոշոր գործարար, հայ ժողովրդի արժանավոր զավակ և մեծ բարերար Սամվել Կարապետյանի շուրջ։ Տասնամյակներ շարունակ նրա գործունեությունն ուղղված է եղել բարեգործական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակներում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բարգավաճմանը։ Որպես հայ քրիստոնեական հավատքի արժանի հետևորդ՝ նա ոտքի կանգնեց հանուն մեր գլխավոր սրբավայրի՝ Սուրբ Էջմիածնի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունների կողմից աննախադեպ ճնշումների ֆոնին։
Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել երկար տարիներ ընկերություն անել այդ ազնիվ մարդու հետ և իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությանն ուղղված նրա գործունեությանը։ Համազգային հոգևոր արժեքների պաշտպանները չեն կարող քրեական հետապնդման ենթարկվել»,-գրել է ակադեմիկոսը։