Իրանում զանգվածային ցույցեր են – Lragrogh.com

Դիտում ՝ 29 600

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրանական ժողովրդին բազմիցս կոչ են  արել ընդվզել Իրանի կառավարության դեմ։ Ներկա պահին՝ Իրանցիները զանգվածային երթեր ու հանրահավաքներ են անցկացրել՝ բողոքելով Իսրայելի ագրեսիայի դեմ: Այս մասին հաղորդում  է Tasnim գործակալությունը:

Ինչպես հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, նրանք այսպես են պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Իրանի կառավարության դեմ ընդվզելու կոչերին, ինչպես նաև իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված՝ ուրբաթօրյա աղոթքին դուրս չգալու պահանջին:

Օրինակ՝ Թեհրանի համալսարանից արևելք ընկած փողոցներով քաղաքացիները գնացել են ուրբաթօրյա աղոթքի՝ ցուցադրաբար տրորելով ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները։

Բանդար Աբբասի բնակիչները նույնպես զանգվածաբար դուրս են եկել փողոց:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment