https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=a436c8adbc
Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է շարունակել իր կարիերան Ֆրանսիայում։ Այս մասին հաղորդում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մոնակոն» հետաքրքրություն է ցուցաբերում 29-ամյա կամերունցու նկատմամբ։ Մոնեգասկները ներկայումս քննարկում են դարպասապահին պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Օնանան «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է դարձել 2023 թվականին։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 50 խաղի բոլոր մրցաշարերում, բաց է թողել 65 գոլ և կարողացել է 11 անգամ անվնաս պահել դարպասը։ Օնանայի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։
Transfermarkt-ի փորձագետները դարպասապահի արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։