Կարապետյանի կալանավորումը, Փաշինյանի այցը Թուրքիա, կրակոցներ Ներքին Հանդի ուղղությամբ․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Հունիսի 14-ից 20-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Todayտեսանյութում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ 
  • Եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո դատարանը նախ խուզարկություն է անցկացրել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տանը, ապա երկու ամսով կալանավորել նրան:
  • Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Կարապետյանին և նրա փաստաբաններին:
  • Զուգահեռ վարչապետը հայտարարել է Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն ազգայնացնելու մտադրության մասին։
  • Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
  • Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
  • Իրանա-իսրայելական հակամարտությունը շարունակվում է, կողմերը փոխադարձ հարվածներ են արձակում:
  • Իրանից տարբեր ազգությամբ քաղաքացիներ Հայաստան են ժամանել:
  • Հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է:
  • Քասախի բնակիչները տրանսպորտի հարցով կրկին ճանապարհ են փակել, եղել են բերման ենթարկվածներ:

Leave a Comment