Կրեմլը ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ ստեղծված իրավիճակին. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է Հայաստանում գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրան որպես ՌԴ քաղաքացի:

«Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է, մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին»,- ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը Երևանում բերման է ենթարկվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Կարապետյանը հերքում է առաջադրված մեղադրանքը և պնդում է իր անմեղությունը։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան ափսոսում է Մինսկում ԵԱՏՄ հաջորդ նիստին անձամբ չմասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համար, և հիշեցրել է, որ վարչապետը ներկա կլինի առցանց ռեժիմով։

«Հայաստանը ԵԱՏՄ կարևոր անդամ է»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։

Leave a Comment