Ադրբեջանի ԶՈՒ-Ն կրակ Է բացել Ներքին Հանդի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն․ ՀՀ ՊՆ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քաղաքականություն

20.06.2025 | 13:07

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Նշվում է, որ տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment