Ուկրաինական հանրահայտ «Okean Elzy»-ն այսօր համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ մինչ այդ խմբի անդամները հանդիպել են հայ երաժիշտների հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած միջոցառումից տեսանյութ է հրապարակել Գարիկ Պապոյանը: Դրանում նա ու կինը՝ Մարիաննա Վարդանյանը, Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանն ու Սրբուկը «Okean Elzy»-ի հիմնադիր, երգահան եւ վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկի հետ շամպայն են խմում ու հետաքրքիր ժամանակ անցկացնում:
«Ես հիմա ո՞նց պատմեմ էս մարդուն, թե իր երգերը որքան կան իմ երգերի մեջ: Անմոռանալի փորձառություն էր»,- գրել է Գարիկ Պապոյանը:
