Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր

«Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել.
«Սիրելի Հայրենակիցներ, հարգելի Արցախցիներ

Ս.թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 12ꓽ00-ին, սիրով հրավիրում ենք Ձեզ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, ք.Երևան, Մ.Խորենացու 15, 2-րդ հարկ՝ մասնակցելու արցախցիներին հուզող իրավական, սոցիալական և բազում այլ խնդիրների անմիջական քննարկումներին, արցախցիների հայրենադարձության իրավունքի իրացման հնարավորությունները կյանքի կոչելու, ըստ այդմ՝ ընդհանրական դիրքորոշում ձևավորելու, ինչպես նաև՝ գրասենյակի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ունկնդրելու, հնչեղություն ունեցող հարցերի շուրջ մասնագիտական կարծիքներ լսելու համարꓽ

Յուրաքանչյուրիդ գործուն մասնակցությամբ միայն հնարավոր կլինի հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացած են մեր բոլորիս առջև»ꓽ

Leave a Comment