«Մի ակնթարթում այս տղան դարձավ 18 տարեկան». Ջուլիա Ռոբերթսը 18-ամյակի առթիվ շնորհավորել է կրտսեր որդուն (լուսանկարներ)

Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն Ինստագրամում հրապարակել է որդու՝ Հենրիի արխիվային լուսանկարը՝ նրա ծննդյան օրվա առթիվ։ Նա դարձել է 18 տարեկան։

«Մի ակնթարթում այս տղան դարձավ 18 տարեկան։ Ես սիրում եմ քեզ, Հենրի»,- լուսանկարը մակագրել է 57-ամյա Ռոբերթսը։

Դերասանուհին ունի 2 որդի՝ Հենրին և 20-ամյա Ֆինեասին, ինչպես նաև 1 դուստր՝ 20-ամյա Հեյզելը։ Գրում է Tert.am-ը:

Ջուլիա Ռոբերթսը օպերատոր Դանիել Մոդերի հետ ծանոթացել է 2000 թվականին՝ «Մեքսիկացին» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Երկու տարի անց՝ 2002 թվականի հուլիսի 4-ին, նրանք ամուսնացել են ագարակում։

Leave a Comment