Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն





Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն հերթական զորավարժությունները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Անատոլիական արծիվ» զորավարժությունները կանցկացվեն Կոնիայում։

Զորավարժություններին կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի անձնակազմը։ Զորավարժությունները կմեկնարկեն հունիսի 23-ին և կտևեն մինչև հուլիսի 4-ը։

Աղբյուրը՝ news.am



Leave a Comment