Հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգ ..․ Տեր Գաբրիելը՝ Փաշինյանի մասին

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանի հրապարակումը․

«Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է, որ»։

Հետո ներկայացավ որպես երկրի ամենադուխով տղա և աջ ու ձախ փրթելով անցավ, հասավ Գիլգամեշին ու ոստիկանական կուռ պատնեշների հետևից գոռաց, թե «կտամ պատերով կծեփեմ ու կփռեմ ասֆալտին» ու ինքն իրեն փռեց գետնին:

Մեկ էլ, թե բա ․ «Ադրբեջանն ու Թուրքիան ո՞վ են որ», ու իր իսկ ասածից ոգևորված՝ գոռաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»․ անմիջապես հագավ գերագույն գլխավոր զորահրամանատարի սաղավարտը ու․․․հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձավ։

Հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգ ..․

Թե ինչ ավերածություններ կբերի նրա հերթական այս կեցվածքը, արդեն կարելի է կռահել․․․»

Leave a Comment