
Դիտում ՝ 22 563
Հունիսին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այցելել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող և շինծու մեղադրանքներով անցնող հայերին, որոնց մասին տեղեկություններ է տրամադրել ադրբեջանական կողմը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ անհատական հանդիպումներ են եղել կալանավորված անձանց հետ, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար, ծանրոցներ են ստացել ընտանիքներից։
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, գնահատում է նման այցելությունների ընթացքում ձերբակալվածների վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև պայմաններ է ստեղծում անհատների ընտանիքների հետ՝ շփումները վերականգնելու կամ շարունակելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Նշենք, որ հունիսի 17-ին Ադրբեջանի Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունը։
Կիսվել սոց․ ցանցերում