
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վաղը կմեկնի Ժնև՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ բանակցություններ վարելու համար։
«Ուրբաթ Ժնևում կհանդիպենք եվրոպական պատվիրակության հետ», – IRNA-ին ասել է Արաղչին։
Նրա խոսքով՝ բանակցությունները կանցկացվեն Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմիի մասնակցությամբ։ Բանակցություններին կմասնակցի նաև ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։