Իրանի ստորգետնյա գործարանները գոյություն ունեն, նրանց ոչինչ չի պատահել,- լրագրողներին մեկնաբանելով իրանա-իսրայելական հակամարտության ընթացքը` ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բոլորը խոսում են այս մասին, ես միայն կկրկնեմ այն, ինչ մենք գիտենք և լսում ենք բոլոր կողմերից։ Այս ստորգետնյա գործարանները գոյություն ունեն, նրանց ոչինչ չի պատահել», – ասել է Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանը ոչ մեկին չի պարտադրում Իրանի և Իսրայելի միջև հակամարտության խաղաղ լուծում, այլ խոսում է այն մասին, թե ինչպես է տեսնում իրավիճակից դուրս գալու ելքը, նշել է Վլադիմիր Պուտինը։
«Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, մենք պարզապես խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը։ Սակայն որոշումը, իհարկե, կախված է այս բոլոր երկրների քաղաքական ղեկավարությունից, առաջին հերթին՝ Իրանի և Իսրայելի», – ասել է Պուտինը: