«Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ)


Ավելի քան կես դար նա բարիք է ստեղծում անտրտունջ աշխատանքով՝ նվիրված իր գործին ու հայրենիքին: Ռոզա Ծառուկյանի հարյուրավոր մրցանակներին ու մեդալներին ավելանում է ևս մեկը: Հայտնի են «Տարվա էտալոն» միջազգային մրցանակաբաշխության հաղթողների անունները: 


Prestige Մեդիան Դուբայում համախմբել է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր գործարարներին, բժիշկներին, մշակույթի ու արվեստի ոլորտի նվիրյալներին: Մրցանակաբաշխությունը յուրահատուկ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և մեծարելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ ու նվիրումով նպաստում են հայրենիքի զարգացմանը: Ռոզա Ծառուկյանը «Տարվա էտալոն» մրցանակը ստանում է աշխատանքային 60-ամյա անբասիր գործունեության, միջազգային ճանաչման բարձր հեղինակության համար։


Մանրամասները՝ տեսանյութում։



 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment