Պատկան մարմիններին փոխանցել ենք մեր պահանջները. դրանցում մի քիչ փոփոխություն է եղել, մենք պահանջում ենք, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 19–ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
Նշենք, որ Բաղրամյան պողոտան երեկվանից փակ է, անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են պողոտան եւ պահանջում են պաշտոնում վերականգնել Արմեն Աբազյանին, քանի որ միշտ իր հետ են հանդիպել եւ ստացել իրենց հարցերի պատասխանները։ Հիմա մտավախություն ունեն, որ իրենց հարցը օրակարգից ընդհանրապես դուրս կգա։
«Մենք ասում էինք, որ պարոն Աբազյանը պետք է հետ վերականգնվի, մեզ ասացին՝ դա անհնար է։ Բայց ես այդ կարծիքը չեմ կիսում։ Նույն վարչապետի որոշումը կարելի է քենսըլ անել։ Բայց չեմ ուզում խորանալ այդ հացերի մեջ։ Ժամանակավոր պաշտոնակատար կա, խնդրեցինք, պահանջեցին, որ նա գա այստեղ, իր դիրքից, իր պաշտոնից, իր անունից մեզ հավաստիացնի, երաշխավորի, որ մեր երեխաների հարցը կմնա օրակարգում, այդ ուղղությամբ քայլերը կշարունակվեն»,-ասաց Արսեն Ղուկասյանը։
Նենք, որ այսօր առավոտյան ակցիայի մասնակիցներին այցելել է փոխոստիկանապետը, նրանք ներկայացրել են իրենց պահանջը։ Գնացել է, մինչ այս պահը նորություն չկա։
«Մինչ այս հարցով մենք հանդիպել ենք միայն Աբազյանի հետ, մեր հարցերին պատասխանել է Աբազյանը»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Աբազյանի պաշտոնանկությամբ ոչինչ չի փոխվելու, ինքն անձամբ հանդիպելու է անհետ կորածների հարազատների հետ, Ղուկասյանն արձագանքեց. «Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, նա խրոնիկ սուտասան է»։