Ինչպե՞ս կարող են ռուսաստանցիները Իրանից մեկնել Հայաստան. պարզաբանում է դեսպանությունը

https://arm.sputniknews.ru/20250619/inchpes-karvogh-en-rusastancinery-iranic-meknel-hajastan-parzabanum-e-despanutjuny-90341627.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90285053_153:0:1448:971_1920x0_80_0_0_a0a2e7ffec63d8ef5b77ca797251c9cb.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սահման, հայաստան

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սահման, հայաստան

Բաժանորդագրվել

Դիվանագիտական ​​առաքելությունը խորհուրդ է տալիս ՌԴ քաղաքացիներին ուշադիր հետևել արտասահմանյան հաստատությունների հաղորդագրություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը ներկայացրել է ցամաքային ճանապարհով Իրանից Հայաստան մեկնելու տարբերակները։

Ինչպես նշել է դիվանագիտական ​​առաքելությունը, խոսքը Իրան-Հայաստան սահմանի «Նուրդուզ»/«Ագարակ» անցակետի մասին է։ Այնտեղով հնարավոր է անցնել ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան անձնագրերով։

Մոտակա խոշոր բնակավայրը Մեղրին է, որտեղից կարելի է մասնավոր կերպով հասնել Կապան, այնուհետև Երևան, հնարավոր է նաև միանգամից մայրաքաղաք մեկնել։

Դեսպանությունը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել ռուսական օտարերկրյա հաստատությունների, ավիաընկերությունների և տուրօպերատորների հաղորդագրություններին/զգուշացումներին: Անհրաժեշտության դեպքում զանգել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության թեժ գծի (արտակարգ կապի) հեռախոսահամարով:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

Leave a Comment