Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք. ՊՆ

Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։

–00—ՅՄ

Leave a Comment