https://arm.sputniknews.ru/20250619/rdn-ev-ukrainan-banakcajin-nvor-puli-shurj-hamadzajnutjan-kgan-hunisi-22-ic-hetvo-putin-90331350.html
ՌԴ–ն և Ուկրաինան բանակցային նոր փուլի շուրջ համաձայնության կգան հունիսի 22-ից հետո. Պուտին
ՌԴ–ն և Ուկրաինան բանակցային նոր փուլի շուրջ համաձայնության կգան հունիսի 22-ից հետո. Պուտին
Sputnik Արմենիա
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T02:25+0400
2025-06-19T02:25+0400
2025-06-19T02:33+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
վլադիմիր մեդինսկի
ռուսաստան
բանակցություն
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90328518_0:0:1200:676_1920x0_80_0_0_d46fbffecfe0ebf4a3e1af08808c9ef7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերը համաձայնության են եկել հաջորդ փուլն անցկացնել հունիսի 22-ից հետո։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հունիսի 2–ի բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագրի նախագիծ է փոխանցել ուկրաինական կողմին։ Կողմերը պայմանավորվել են նաև առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները:Ամենայն հավանականությամբ` Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կանցկացվի։
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90328518_265:0:1200:701_1920x0_80_0_0_7ae40aa522e400299b97fddc583c0cef.jpg
ուկրաինա, վլադիմիր մեդինսկի, ռուսաստան, բանակցություն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա, վլադիմիր մեդինսկի, ռուսաստան, բանակցություն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերը համաձայնության են եկել հաջորդ փուլն անցկացնել հունիսի 22-ից հետո։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրանք սկզբունքորեն համաձայնել են հանդիպել հունիսի 22-ից հետո», – ասել է Պուտինը։
Ամենայն հավանականությամբ` Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կանցկացվի։