
«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։
«Դատական ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 5 ժամից ավելի է քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք՝ գործարարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։