Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել


Երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 2 մարդ է զոհվել: Շուրջ 70 մարդ վիրավորվել է։


 


Վարորդն անմիջապես բերման է ենթարկվել: Տեղական իշխանությունը համոզված է, որ վրաերթը կատարվել է միտումնավոր, իսկ վարորդը գործել է միայնակ:


 


Հաղորդվում է, որ նա 50-ամյա հոգեբույժ է Սաուդյան Արաբիայից։ Ձերբակալված տղամարդը 2006 թվականից ապրում է Գերմանիայում, նա փախստականի կարգավիճակ է ստացել 2016 թվականին: Վրաերթն արդեն «ահաբեկչական հարձակում» է որակվել։ Նախաքննությունը շարունակվում է։


 


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցավակցություն է հայտնել տուժածներին և նրանց ընտանիքներին:


 


Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել է տեղի ունեցածը և բռնության ցանկացած դրսևորում։

Դիտումների քանակ2

Source link

Leave a Comment