Լուկաս Վասկեսը մոտ է «Ռեալ Մադրիդը» լքելուն

«Ֆեներբահչեն» ցանկանում է պայմանագիր կնքել «Ռեալ Մադրիդի» պաշտպան Լուկաս Վասկեսի հետ, որի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է։ Այս մասին հայտնում է Ajansspor-ը։

Ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Թուրքիա որպես ազատ գործակալ։

33-ամյա իսպանացին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 399 հանդիպում, խփել 38 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։ Նա մադրիդյան թիմի հետ նվաճել է 21 տիտղոս։

Leave a Comment