Վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել, որևիցե մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործելու․ Հովնան եպիսկոպոս Հակոբյան

Նման բան գոյություն չունի, հարյուր տոկոսով կարող եմ հերքել: Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հերքում է լուրերն այն մասին, թե եպիսկոպոսաց դասից ոմանք ՔՊ-ականների հետ շփումների մեջ են։

Սրբազանը ցնորամտություն է համարում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե Վեհարանը պետք է ազատել Վեհափառ Հայրապետից։

«Վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել, Վեհարանը կեցավայր է, որևիցե մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործելու»,- նշեց Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Բացառվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը քաղաքական հետապնդումների ֆոնին հեռանա, մտքներիցդ հանեք»,-ասաց Գուգարաց թեմի առաջնորդը։

Leave a Comment