Փաշինյանը ժամանակին ձոներ էր հղում Ռուբեն Վարդանյանին և Սամվել Կարապետյանին. Խամոյան

https://arm.sputniknews.ru/20250618/pashinjany-zhamanakin-dzvoner-er-hghum-ruben-vardanjanin-ev-samvel-karapetjanin-khamvojan-90298232.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90292450_129:0:1089:720_1920x0_80_0_0_939612a9b39bcb74baaeb7519f0b8eb6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ագնեսա խամոյան, սամվել կարապետյան, ռուբեն վարդանյան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

ագնեսա խամոյան, սամվել կարապետյան, ռուբեն վարդանյան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ իշխանական պատգամավորը հատել է սահմաններ, որոնք անհատելի են եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մինչ երեկ Բաքվում դատում էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Հայաստանում Փաշինյանը բռնում էր Սամվել Կարապետյանին։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` զուգահեռներ անցկացնելով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ Կեսգիշերն անց Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները տեղափոխվեցին ՆԳՆ, որտեղից էլ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։

«Սա այն նույն Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանն են, որոնց մասին Ստեփանակերտի հրապարակում Փաշինյանը ձոներ էր հղում և ասում էր` փառք ու պատիվ նրանց, որ միլիոնավոր դոլարների ներդրում են անում Հայաստանի Հանրապետությունում»,– ընդգծեց պատգամավորը։

Նա հեգնանքով նկատեց, որ միգուցե այս բոլոր մեղքերի պատճառը ևս «կուսակրոնության ուխտի խախտումն է» (ակնարկելով իշխանությունների կողմից հայ հոգևորականների վրա հարձակումները և մեղադրանք այն մասին, որ որոշ հոգևորականներ կուսակրոնություն են խախտել– խմբ.):

«Այո՛, մեր բոլոր մեղքերի առանցքային պատճառը կուսակրոնության ուխտը խախտողների մեջ է, սիրելի հայրենակիցներ»,– ասաց Խամոյանը։

Պատգամավորին նաև մտահոգում էր հետևյալ հարցը` ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից։

«Ասեք` ազգովի հավաքվենք, անենք, տանք, ի՞նչ է ձեզ պետք, ի՞նչ փրկագին տանք, պրծնենք ձեզնից։ Հոգնել են մարդիկ, դուք չե՞ք գիտակցում։ Դիմում եմ ՔՊ–ական պատգամավորներին` ձեր ինքնապաշտպանական բնազդը չի աշխատո՞ւմ»,– հատարարեց նա։

Խամոյանը հիշեցրեց, որ իշխանական պատգամավորը հատել է սահմաններ, որոնք անհատելի են եղել։

Leave a Comment