«Ով խոչընդոտում է իշխանության հրեշավոր ծրագրին, ենթարկվում է հարձակման»․ Վահե Հակոբյան

«Ով խոչընդոտում է իշխանության հրեշավոր ծրագրին, ենթարկվում է հարձակման»․ Վահե Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը: Միակ նպատակը իշխանությունը ժամ ավել պահելու մոլուցքն է: Ցանկացած անձ կամ ինստիտուտ, ով խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել այս հրեշավոր ծրագրին, ենթարկվում է հնարավոր որևէ «կարմիր գիծ» չճանաչող հարձակման:
Այս նույն ձեռագրի դրսևորումն է «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ:
Իմ աջակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին, ով իր նվիրումը Հայաստանին ու հայ ժողովրդին ապացուցել ու ապացուցում է տասնամյակների իր գործունեությամբ: Վստահ եմ, որ մեր հանրությունը շատ հստակ տեսնում և պատկերացնում է՝ ում՝ ով կամ ինչ լինելը»։

Աղբյուրը`   Վահե Հակոբյան

Leave a Comment