Իրանի ոստիկանությունը կանխել է Թեհրանի հարավային արվարձանում ահաբեկչական հարձակումների շարք


Միջազգային


Իրանի իրավապահ մարմինները կանխել են Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում անհայտ անձանց խմբի կողմից ծրագրված ահաբեկչական հարձակումների շարք։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ ոստիկանությունը կասկածում է, որ խումբը համագործակցում էր Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսադի հետ:

Գործակալության տվյալներով՝ հաջողված գործողության ընթացքում բոլոր սպառնալիքները վերացվել են։


Leave a Comment