Հայ առաքելական եկեղեցուն ու Մայր աթոռին պատերազմ չեմ հայտարարել. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20250618/haj-araqelakan-ekeghecun-u-majr-atvorin-paterazm-chem-hajtararel-pashinjan-90282645.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90276188_231:0:1191:720_1920x0_80_0_0_1f3e426455d7e03dd1448f2648162876.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, կաթողիկոս

եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, կաթողիկոս

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը նաև անհեթեթ համարեց, թե եկեղեցի–իշխանություն այս առճակատումը կարող է բերել քաղաքացիական պատերազմի։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցուն ու Մայր աթոռին պատերազմ չեմ հայտարարել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ կարող հայտարարել, այլ պատերազմ ե հայտարարել այն մարդիկ, որոնք խախտում են Հայ եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները։ Իմ խնդիր` որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին ու արմատներին»,- վստահեցրեց Փաշինյան

Լրագրողի հարցին` արդյոք ՀՀ վարաչպետն ունի՞ հիմքեր պնդելու, որ կաթողիկոսն ունի ընտանիք, հատկապես երբ ՔՊ–ական պատգամավորները բացահայտ ու որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում դա իրենց ելույթներում, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ` ես ունեմ ապացույցներ. եթե ես խոսում եմ, ուրեմն ունեմ ապացույցներ… Բայց դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները. ես առաջարկել էի` եթե իրենք որևէ կերպ վիճարկում են, թող դատի տան ինձ, և այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն»։

Նա վստահեցրեց, որ իր բոլոր դիրքորոշումները հիմնված են Հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որոնց ՀՀ արդարդատատության նախարարությունում գրանցված են։

Փաշինյանը նաև անհեթեթ համարեց, թե եկեղեցի–իշխանություն այս առճակատումը կարող է բերել քաղաքացիական պատերազմի։

«2018 թվականին հեղափոխություն ենք արել, ու բացարձակ ոչ մի բախում չի եղել, մենք հիմա բացառապես միայն հոգևոր խնդիր ենք առաջ քաշում, որի իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված քայլերի վրա»,– հայտարարեց նա։

Այնուհետեև, նա լրագրողներին ցույց տվեց Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը, որի կանոնները ձևավորվել են 356 թվականից` Աշտիշատի ժողովից սկսած։

Leave a Comment