Իսրայելական օդանավերը հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական համալսարանին. Իրանական մամուլ

Իրանական մամուլը հաղորդում է, որ Թեհրանի մոտ գտնվող հրթիռային գործարանից բացի, իսրայելական ինքնաթիռները հարվածել են Թեհրանի արևելյան ծայրամասում գտնվող Իմամ Հուսեյնի ռազմական համալսարանին։
Ըստ բաց աղբյուրների՝ այս համալսարանը կադրեր է պատրաստում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար։
Վերջին երեք ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Թեհրանի տարածքում գտնվող թիրախներին։
Իսրայելական բանակը հայտարարել է իր X հաշվի վրա հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին պարսկերենով՝ տեղական ժամանակով ժամը 4-ին։ Դրանից առաջ այն նաև նախազգուշացրել է Թեհրանի հարավ-արևմուտքում գտնվող տարածքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտության մասին։

Leave a Comment