
Երևան քաղաքում՝
Հունիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝
Հունիսի 18-ի կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.0°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 8.7°C (1981թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.5°C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: