Բայդենը հայտարարել է Թայվանին ռազմական օգնություն հատկացնելու մասին – ՓԱՍՏԻՆՖՈ

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հայտարարել է, որ Թայվանին 571 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնություն է հատկացրել ԱՄՆ զենքի և ռազմական տեխնիկայի պաշարներից օտարերկրյա պետությանը օգնություն հատկացնելու նախագահի իրավունքի գծով:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությամբ և օրենքներով ինձ՝ որպես նախագահի, տրված իշխանությամբ ․.. սույնով ես լիազորում եմ պետքարտուղարին․.. կարգադրել մինչև 571,3 միլիոն ԱՄՆ դոլարի օգտագործումը պաշտպանության նախարարության պաշտպանական անվանումների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կրթության և վերապատրաստման համար՝ Թայվանին օգնություն ցուցաբերելու համար», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակել Է Սպիտակ տունը:

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment