Դատապարտում ենք քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը․ Մայր Աթոռը՝ Կարապետյանի դեմ գործողությունների մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է իշխանությունների գործողությունները «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ:

«Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մայր Աթոռը ՀՀ իշխանություններին հորդորել է անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։

Ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Դրանից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին անցկացրել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։

Leave a Comment