Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան






«Բարդագույն պրոցեսներ են, մեր վրա հիմա կախված է «զանգեզուրյան միջանցքի» օպերացիայի իրականացման վտանգը, սպառնալիքը, լուրջ սպառնալիք է, բայց մենք ունենք նորից նույն ոչ ադեկվատ իշխանությունը», – ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նրա կարծիքով, այս իշխանությունը չի նկատում իրադարձությունները, որոնք աշխարհում կատարվում են։

«Երկրի ղեկավարը դարձել է  սովորական մի բլոգեր, ընդ որում՝ վատ որակի. հեծանիվ են քշում, տոլմա են պատրաստում, սափրվում են, դարձել է «Thy Kardashian» շոուն։

Մեր երկրի ղեկավարը դարձել է բլոգեր, որին չի հետաքրքրում, կարծես, համաշխարհային քաղաքականությունը, թեկուզ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները»,-ասաց նա։

Զուրաբյանի խոսքով, ադրբեջանական պրոպագանդան լրջորեն խոսում է այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է  պատերազմի, պրովակացիաների։

«Այս մասին խոսում են ադրբեջանական բոլոր լրատամիջոցները։ Հասկանում ենք,  չէ՞, ինչ է կատարվում։ Կամ պետք  է լինել կատարյալ ապուշ՝ մտածելու, որ Հայաստանն այս վիճակում նման բան է պլանավորում, իսկ ես  վստահ եմ, որ նրանք  կատարյալ ապուշ չեն, կամ նախապատրաստվում են պատերազմի։ Այլ տարբերակ դժվար է գտնել և նորից ոչ մի հակադարձում, ջայլամի նման մեր գլուխը մցրել ենք ավազի մեջ,  զբաղված ենք ցածրորակ բլոգերությամբ»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Աղբյուր` Panorama.am



Leave a Comment