Բայրամովը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունից՝ որպես խաղաղության պայմանագրի կնքման «խոչընդոտ»

Քաղաքականություն

17.06.2025 | 16:41

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում  ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Ասամբլեայի նախագահ Աֆրիմ Գաշիի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են  երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, միջխորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանային հարցեր։

Բայրամովը ներկայացրել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվում է, թե Բայրամովը  «մանրամասն տեղեկացրել է մյուս կողմին հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և իրողությունների, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի և այդ գործընթացին խոչընդոտող գործոնների մասին»։

«Կողմերի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար ընդգծվել է  Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ առկա տարածքային պահանջների վերացման և արդեն իսկ իրենց արդիականությունը կորցրած Մինսկի խմբի նման ինստիտուտների վերացման կարևորությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment