
«Եկեղեցու դեմ որևիցե մեկը որևիցե բան չի անում, պարոն Կարապետյանի դիտարկումները տեղին չեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյան դիտարկմանը։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը «Նյուզ»-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։