«Կա ավելի լուրջ բան». Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովը և վերադարձել ԱՄՆ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում պնդել է, որ վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովը՝ «ավելի լուրջ բանի» պատճառով, քան Իրանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ աշխատանքն է։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սխալմամբ պնդել է, որ ես լքել եմ Կանադայում կայացած G7 գագաթնաժողովը՝ Վաշինգտոն վերադառնալու և Իսրայելի և Իրանի միջև հրադադարի շուրջ աշխատելու համար։ Սխալվում է։ Նա պատկերացում չունի, թե ինչու եմ ես մեկնում Վաշինգտոն, բայց խոսքը հաստատ հրադադարի մասին չէ։ Այն շատ ավելի լուրջ է», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի՝ Վաշինգտոն վերադառնալու որոշումը կարող է կապված լինել Իսրայելի և Իրանի միջև հրադադարի առաջարկի հետ։ Ամերիկացի առաջնորդի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նույնպես հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը վաղաժամ կլքի G7 գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։


Leave a Comment